Մատչելիության հղումներ

Մինչև դեկտեմբերի 26-ը բարձր ջերմային ֆոնը կպահպանվի, կլինի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ


Մինչև դեկտեմբերի 26-ը Հայաստանում բարձր ջերմային ֆոնը կպահպանվի, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, ինչի արդյունքում հատկապես լեռնային և նախալեռնային գոտիներում առկա կլինի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

ԱԻ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Այսօր ցերեկը, դեկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում այսօր ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG