Մատչելիության հղումներ

Բրիտանացի օրենսդիրները քննարկում են «Բրեքզիթ»-ի փաթեթը


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, արխիվ, Լոնդոն

Այսօր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատը քննարկում է «Բրեքզիթ»-ի նախագծի փաթեթը:

Դեկտեմբերի 12-ի արտահերթ ընտրությունների արդյունքում վարչապետ Բորիս Ջոնսոնի պահպանողականները մեծամասնություն են ստացել և կարող են մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ն իրականացնել Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալը:

«Մեր նպատակն է սերտ բարեկամություն հաստատել ինքնիշխան պետությունների միջև, առաջ տանել մեր ընդհանուր շահերը, որոնց հիմքում մեր եվրոպական ժառանգությունն է և քաղաքակրթությունը: Հավաստիացնում եմ, որ մենք հանրությանն ամբողջական ծավալով տեղյակ կպահենք մեր բանակցությունների մասին», - ասել է վարչապետ Բորիս Ջոնսոնը:

«Մենք դեռ նախքան ընտրությունները զգուշացրել ենք, որ վարչապետի առաջարկած այս «Բրեքզիթ»-ի գործարքը սարսափելի է երկրի համար, մենք այսօր էլ հաստատում ենք, որ այն սարսափելի է», - ասել է ընդդիմադիր լեյբորիստների ղեկավար Ջերեմի Քորբինը:

Դուրս գալով Եվրամիությունից՝ Բրիտանիան պետք է առևտրի ոլորտում նոր պայմանագրեր կնքի Եվրամիության հետ:

XS
SM
MD
LG