Եղիսաբեթ երկրորդ թագուհին երեկ ելույթ է ունեցել Բրիտանիայի նորընտիր խորհրդարանի նստաշրջանի բացմանը և երկրի կառավարության առաջնահերթություն համարել մինչև հունվարի 31-ը Եվրամիությունից դուրս գալը:
Արդեն այսօր Համայնքների պալատի նիստում կսկսվի «Բրեքզիթ»-ի նախագծի քննարկումը:
Դեկտեմբերի 12-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում Միացյալ Թագավորության նորընտիր Համայնքների պալատում մեծամասնություն են ստացել վարչապետ Բորիս Ջոնսոնի Պահպանողական կուսակցության անդամները: