Մատչելիության հղումներ

Մինչև դեկտեմբերի 24-ը՝ առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը այսօր ևս կբարձրանա․ ԱԻՆ


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 19-20-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց. բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG