Մատչելիության հղումներ

Անկարան սպառնում է պատասխանել Վաշինգտոնի ընդունած նոր սահմանափակումներին


Պաշտոնական Անկարան պատասխան քայլերով է սպառնում Միացյալ Նահանգների կողմից ընդունված նոր սահմանափակումների կապակցությամբ:

Երեքշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել երկրի 738 միլիարդ դոլարի հասնող պաշտպանական բյուջեին, որով մի շարք սահմանափակումներ են նախատեսվում Թուրքիայի դեմ՝ ինչպես «Թուրքական հոսք» գազատարի կառուցման, այնպես էլ ռուսաստանյան արտադրության սպառազինության ձեռքբերման պատճառով:

«Սպառնալիքների և պատժամիջոցների լեզուն չեն խանգարի Թուրքիային՝ վճռականորեն ձեռնարկելու անհրաժեշտ քայլերը իր ազգային անվտանգությունն ապահովելու համար», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում:

XS
SM
MD
LG