Մատչելիության հղումներ

Էսպեր. Նախկինում Թուրքիան երբեք չի հիշատակել ռազմակայանները փակելու մտադրության մասին


ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպեր, 16-ը դեկտեմբերի, 2019թ․
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպեր, 16-ը դեկտեմբերի, 2019թ․

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերը պատրաստվում է թուրքական կողմի հետ քննարկել Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարությունները, որոնց համաձայն Անկարան կարող է փակել երկրի տարածքում գտնվող ամերիկյան երկու ռազմակայանները` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանն ու պատժամիջոցների կիրառմանն ի պատասխան:

«Նախկինում մեր շփումների ընթացքում այս հարցը երբեք չի բարձրացվել: [Էրդողանի] հայտարարությունների մասին ես տեղեկացել եմ թերթերից: Ես պետք է կապ հաստատեմ իմ թուրք գործընկերոջ հետ՝ հասկանալու համար, թե ինչ են նրանք նկատի ունեցել և արդյոք լուրջ են տրամադրված», - նշում է Պենտագոնի ղեկավարը:

Լրագրողների հարցին, թե արդյոք ամերիկյան միջուկային զենքը Ինջիրլիքի ռազմակայանից դուրս բերելու ժամանակը չի եկել, Մարկ Էսպերն արձագանքել է, թե չի ցանկանում խոսել ամերիկյան սպառազինության տեղակայման վայրերի մասին: Դրա հետ մեկտեղ, Պենտագոնի ղեկավարը նշել է․ - «Ըստ իս խնդիրը հետևյալն է` ի՞նչ ուղղությամբ է շարժվելու Թուրքիան մի շարք հարցերում՝ լինի դա ՆԱՏՕ-ն ընդհանրապես, C-400 (S-400) համակարգերը թե Եվրոպայի պաշտպանության ծրագիրը»:

XS
SM
MD
LG