Մատչելիության հղումներ

Չինաստանը հետաձգել է ԱՄՆ-ի դեմ նոր մաքսատուրքերի սահմանումը


Չինաստանը հետաձգել է ամերիկյան մի շարք ապրանքատեսակների, մասնավորաբար եգիպտացորենի, ցորենի և ավտոմեքենաների նկատմամբ նոր մաքսատուրքերի սահմանումը: Այս մասին տեղեկությունն այսօր զետեղվել է Չինաստանի Պետական խորհրդի մաքսատուրքերի հարցերով հանձնաժողովի կայքում:

Պաշտոնական Պեկինի այս քայլին նախորդել է դեկտեմբերի 13-ին ԱՄՆ իշխանությունների հետ պայմանավորվածությունների ձեռք բերումը: Դրանց համաձայն՝ Չինաստանը համաձայնել է ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի հավելյալ ծավալներ ձեռք բերել: Վաշինգտոնն իր հերթին խոստացել է չեղարկել արդեն իսկ գործող տուգանքային մաքսատուրքերը և զերծ մնալ նորերի սահմանումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG