Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն և Չինաստանը «սկզբունքորեն համաձայնեցրել են» առևտրի գործարքը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Սպիտակ տունը հայտնել է, որ առևտրի հարցում Չինաստանի հետ նոր գործարքը «սկզբունքորեն համաձայնեցվել է»:

Դա թույլ կտա ավարտել 17 ամիս տևող չին-ամերիկյան տնտեսական պատերազմը և հրաժարվել մաքսատուրքերը փոխադարձ եղանակով բարձրացնելու գործելակերպից:

«Հիմա չենք խոսում Չինաստանի մասին, մենք աշխատում ենք Չինաստանի հետ գործարքի վրա», - ասել է նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ինչ վերաբերում է չին-ամերիկյան տնտեսական խնդիրներին, 2 երկրները սերտ կապի մեջ են, երկխոսությունը շարունակվում է, ավելին ասել չեմ ցանկանում», - հայտնել է Չինաստանի առևտրի նախարարության խոսնակ Գաո Ֆենը:

Թրամփը Թվիթերում գրել է, որ համաձայնությունը տեսանելի է, ինչից հետո անմիջապես ակտիվություն է գրանցվել միջազգային բորսաներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG