Մատչելիության հղումներ

Բրիտանիայի ընտրություններում, էքզիթ փոլի արդյունքներով, առաջատարը պահպանողականներն են՝ վարչապետի գլխավորությամբ


Միացյալ Թագավորություն - Քվեարկությունը Լոնդոնի ընտրատեղամասերից մեկում, 12-ը դեկտեմբերի, 2019թ․
Միացյալ Թագավորություն - Քվեարկությունը Լոնդոնի ընտրատեղամասերից մեկում, 12-ը դեկտեմբերի, 2019թ․

Բրիտանիայում երեկ անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում, էքզիթ փոլի արդյունքներով, առաջատարը պահպանողականներն են՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ:

Ըստ այդմ, պահպանողականները հավակնում են Համայնքների պալատում 368 տեղ ունենալ՝ սա կայուն մեծամասնություն է:

Լեյբորիստների համար էքզիթ փոլը կանխատեսում է 191 տեղ, ինչը սպասվածից պակաս է:

Լիբերալ-դեմոկրատները կստանան 13, կանաչները՝ 1 տեղ:

Բորիս Ջոնսոնը Twitter-ում շնորհակալություն է հայտնել ընտրողներին, սակայն դեռ չի հայտարարել իր հաղթանակի մասին:

XS
SM
MD
LG