Մատչելիության հղումներ

Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը


Նիդերլանդների խորհրդարանի շենքը Հաագայում, արխիվ

Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին Ֆեյսբուքում գրում է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:

Համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:

Եվրամիության անդամ 28 պետություններից փաստաթուղթն արդեն վավերացրել են 19-ը, մի քանի երկրներում վավերացման գործընթացն ավարտին է մոտենում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG