Հայաստանի տարածքում դեկտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մետր հորիզոնական տեսանելիությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առավոտյան ժամերին հատկապես ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ` 50-100 մետր հորիզոնական տեսանելիությամբ։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ:
ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով բեռնատարների համար փակ է: Որպես այլընտրանքային է սահմանվել Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը: