Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կբողոքարկի WADA-ի որոշումը


Ռուսաստանի սպորտի նախարար Պավել Կոլոբկով, արխիվ
Ռուսաստանի սպորտի նախարար Պավել Կոլոբկով, արխիվ

Ռուսաստանը բողոքարկելու է Դաշնության մարզիկներին 4 տարով որակազրկելու՝ Հակադոպինգային համաշխարհային գործակալության (WADA) որոշումը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի սպորտի նախարար Պավել Կոլոբկովը:

Գործակալության երեկվա վճռով, Ռուսաստանի հավաքականները չեն կարող ի պաշտոնե ներկա լինել Տոկիոյում հաջորդ տարվա ամռանը կայանալիք Օլիմպիադային:

Ռուսաստանցիներից կարող են այդ խաղերին մասնակցել «մաքուր» մարզիկները՝ չեզոք դրոշի ներքո:

Կոլոբկովն ասել է, թե չի կարելի պատժել բոլոր մարզիկներին առանձին մարզիկների կատարած խախտումների համար:

«Մեր փորձագետներն առաջարկել են առարկայական պարզաբանումներ, բայց նրանց ոչ ոք չի լսել, Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը (RUSADA), ունի բողոքարկելու հնարավորություն, այն կարող է վերաբերել ամբողջ վճռին կամ պատժամիջոցի որոշակի դրույթներին», - ասել է նախարար Կոլոբկովը:

Նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Փարիզում ասել է, թե կոլեկտիվ պատիժն անընդունելի է:

Նա WADA-ի որոշումը քաղաքական է անվանել՝ նշելով, որ Ռուսաստանն այն կարող է բողոքարկել:

XS
SM
MD
LG