Մատչելիության հղումներ

Պուտինը WADA-ի որոշումը արբիտրաժային դատարանում բողոքարկելու հիմք է տեսնում


Ֆրանսիա - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանում է Ելիսեյան պալատ, Փարիզ, 9-ը դեկտեմբերի, 2019թ․
Ֆրանսիա - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանում է Ելիսեյան պալատ, Փարիզ, 9-ը դեկտեմբերի, 2019թ․

Փարիզում «Նորմանդյան ձևաչափով» բանակցություններին հաջորդած ասուլիսի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեի որոշումը, որով Ռուսաստանը չորս տարով զրկվել է միջազգային մրցումներին մասնակցելու իրավունքից:

Պուտինը այդ որոշումն անվանել է օլիմպիական կանոնադրությանը հակասող, քանի որ WADA-ի գործադիր կոմիտեի կողմից կիրառված պատիժը «կոլեկտիվ բնույթ» ունի, իսկ դա արգելվում է կանոնադրությամբ: Ըստ այդմ, Ռուսաստանի նախագահը հիմք է տեսնում WADA-ի որոշումը բողոքարկելու Սպորտի արբիտրաժային դատարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG