Մատչելիության հղումներ

Հոնկոնգում ցույցերը չեն հանդարտվում


Հոնկոնգ - Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառում ցուցարարների դեմ, 5-ը օգոստոսի, 2019թ․

Հոնկոնգում անցած երեկո նոր ընդհարումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Քաղաքի կենտրոնում ցուցարարները բարիկադներ են ստեղծել ու ոստիկանների ուղղությամբ այրվող շշեր՝ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել: Ոստիկանական ուժերը արցունքաբեր գազ են կիրառել:

Հոնկոնգում ավելի քան մեկ ամիս ցույցերը չեն հանդարտվում: Ցուցարարները բողոքում են արտահանձնման նոր օրինագծի դեմ, որի ընդունումը օրակարգից չի հանվել: Օրինագիծը ենթադրում է քրեական գործերի դեպքում Հոնկոնգի բնակիչների արտահանձնում Չինաստանի կենտրոնական իշխանություններին: Որոշակի ինքնավարություն ունեցող Հոնկոնգի բնակիչների կարծիքով՝ Պեկինը դա կարող է օգտագործել քաղաքական հակառակորդներին ճնշելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG