Այսօր առավոտյան Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է: Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Զանգեր» հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով բեռնատարների համար փակ է: Որպես այլընտրանքային է սահմանվել Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը: