Մատչելիության հղումներ

Սիրիայի հայ համայնքի համար հավաքագրված հումանիտար օգնությունը հասել է Հալեպ


Սիրիայի հայ համայնքի համար հավաքագրված շուրջ 80 տոննա հումանիտար օգնության բեռը ՌԴ ՊՆ անմիջական օժանդակությամբ հասել է քաղաք Հալեպ։ Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև ձեռք բերված պայմանավորվածություն համաձայն, ՌԴ Կրասնոդարի հայ համայնքի կողմից Սիրիայի հայ համայնքի համար հավաքագրված շուրջ 80 տոննա հումանիտար օգնության բեռը ՌԴ ՊՆ անմիջական օժանդակությամբ հասել է քաղաք Հալեպ։ Առաջիկա օրերին այն կբաժանվի հայ համայնքին և Հալեպի բնակչությանը», - գրել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG