Մատչելիության հղումներ

Փաշինյանը և Սարգսյանը ցավակցական հեռագրեր են հղել Պուտինին


Ռուսաստան - Անդրբայկալյան երկրամասում կամրջից ընկած ավտոբուսը, 1-ը դեկտեմբերի, 2019թ․
Ռուսաստան - Անդրբայկալյան երկրամասում կամրջից ընկած ավտոբուսը, 1-ը դեկտեմբերի, 2019թ․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հայաստանի կառավարության ղեկավարի հեռագրում ասված է․

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Խոր ցավով տեղեկացա Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհերի և վիրավորների մասին:

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքների անդամներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ արագ ապաքինում»։

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի տարածած հաղորդագրության, Սարգսյանը խնդրել է իր ցավակցությունները փոխանցել զոհերի ընտանիքներին ու մերձավորներին, իսկ տուժածներին շուտափույթ ապաքինում է մաղթել:

Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասում ուղևորատար ավտոբուսը դեկտեմբերի 1-ին վթարի էր ենթարկվել, որ հետևանքով զոհվել է 19 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, և տուժել՝ 22 հոգի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG