Մատչելիության հղումներ

Լոնդոնում մեկնարկում է ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասուլիսում խոսում է Լոնդոնի գագաթնաժողովի մասին, Բրյուսել, 29-ը նոյեմբերի, 2019թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասուլիսում խոսում է Լոնդոնի գագաթնաժողովի մասին, Բրյուսել, 29-ը նոյեմբերի, 2019թ.

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գումարվում է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը:

Լոնդոնի ընտրությունը պատահական չէ, Հյուսիսատլանտյան դաշինքը հիմնադրվել է 70 տարի առաջ՝ 1949 թվականի ապրիլի 4-ին, Վաշինգտոնում, իսկ առաջին կենտրոնակայանը հենց Լոնդոնում էր՝ Բելգրեյվի հրապարակում: Երկու տարի անց այն տեղափոխվել է Փարիզ, այսօր կենտրոնակայանն արդեն Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում է:

«Մենք շնորհակալ ենք Մեծ Բրիտանիային գագաթնաժողովը հյուրընկալելու համար, Լոնդոնում էր մեր առաջին կենտրոնակայանը, Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ի 12 հիմնադիր հայրերից մեկն է», - ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Այսօրվա դրությամբ ՆԱՏՕ-ի անդամների թիվը հասել է 29-ի:

Լոնդոնյան գագաթնաժողովի օրակարգում են կիբերանվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիայի իրավիճակը և հարաբերությունները հետզհետե հզորացող երկու գերտերությունների՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ: Կքննարկվի նաև ֆինանսավորման թեման:

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG