Մատչելիության հղումներ

Մակրոնն զգուշացնում է՝ ՆԱՏՕ-ն մահանում է Թրամփի օրոք ԱՄՆ-ի անկանխատեսելիության պատճառով


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նախազգուշացրել է եվրոպական երկրներին, թե ՆԱՏՕ-ն «մահանում է» Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Միացյալ Նահանգների կանխատեսելիության պակասի պատճառով։ Նրա տեսակետը միանգամից մերժվել է Գերմանիայի և ողջունվել՝ Ռուսաստանի կողմից։

Երեկ The Economist-ին տված հարցազրույցում Մակրոնը նաև կասկած է արտահայտել Հյուսիսատլանտյան դաշինքի Կանոնադրության 5-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ, համաձայն որի՝ դաշինքի անդամներից որևէ մեկի վրա հարձակումը հարձակում է ամբողջ դաշինքի վրա։

Մակրոնը հավելել է, որ ԱՄՆ-ը մյուսների հետ հաշվի չնստելու նշաններ է ցույց տալիս, և որպես օրինակ նշել է անցած ամիս Սիրիայի հյուսիսից զորքերը դուրս բերելու Թրամփի հանկարծակի որոշումը՝ առանց դաշնակիցների հետ խորհրդակցելու։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը որպես չափազանցություն է որակել, մինչդեռ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան դրանք գնահատել է որպես «ոսկե բառեր, ՆԱՏՕ-ի ներկայիս վիճակի ճշգրիտ սահմանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG