Երեկ երեկոյան և գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում ձյուն է տեղացել, առանձին հատվածներում բուք է, ճանապարհներին՝ մերկասառույց։
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի շրջանների մեծ մասում, 6-7-ը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Այսօր ցերեկը, դեկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 3-4-ը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 5-ին սպասվում են տեղումներ: