Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ցերեկն առանձին շրջաններում, դեկտեմբերի 1-2-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը կբարձրանա 2-3, այնուհետև աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Նույն աղբյուրի հաղորդմամբ, Երևան քաղաքում այսօր ցերեկը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG