Մատչելիության հղումներ

Դեկտեմբեր ամսվա կլիմայական կանխատեսումը՝ ըստ ԱԻՆ-ի


Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է դեկտեմբերի կլիմայական կանխատեսումը։

Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...+10 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10...+12 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-12 աստիճան: Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -4...-6 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +5...+8 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -20...-25 աստիճան: Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Լոռու մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...-2 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +10...+14 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -17...-20 աստիճան:

Տավուշի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +1...+3 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +12...+16 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -5...-10 աստիճան։

Վայոց ձորի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նախալեռնային շրջաններում 0...+1 աստիճան, լեռնային շրջաններում` -4...-6 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +10...+13 աստիճան, լեռնային շրջաններում՝ +4...+7 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -10...-12 աստիճան, լեռնային շրջաններում` -17...-20 աստիճան։

Սյունիքի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է հովտային շրջաններում +2...+5 աստիճան, նախալեռնային շրջաններում` -1...-3 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +14...+18 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +10...+14 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -5...-10 աստիճան, նախալեռնային շրջաններում` -15...-18 աստիճան։

Երևան քաղաք

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +1...+2 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10...+12 աստիճան, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -11...-13 աստիճան։ Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG