Մատչելիության հղումներ

Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31-ի, փրկարարական աշխատանքները շարունակվում են


Ալբանիա - Որոնողական-փրկարարական աշխատանքները Դուրեսում, 28-ը նոյեմբերի, 2019թ․
Ալբանիա - Որոնողական-փրկարարական աշխատանքները Դուրեսում, 28-ը նոյեմբերի, 2019թ․

Ալբանիայում հարյուրավոր մարդիկ երկրորդ գիշերն են անցկացրել բաց երկնքի տակ՝ երեքշաբթի օրը տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո, որի հետևանքով առնվազն 31 մարդ զոհվել է, ավելի քան 650-ը՝ վիրավորվել:

Երեկվանից տեղի փրկարարներին են միացել նաև տասնյակ երկրներից ժամանած մասնագետներ, որոնք հատուկ սարքերի ու վարժեցված շների օգնությամբ շարունակում են որոնողական աշխատանքները:

Իշխանությունները ժամանակավոր վրաններ են տեղադրել աղետից ամենաշատը տուժած քաղաքի՝ Դուրեսի գլխավոր մարզադաշտում, որտեղ, սակայն, ոչ բոլորն են տեղավորվել: Շատերը վախենում են բնակավայրեր վերադառնալ՝ մինչ օրս պարբերաբար զգացվող ցնցումների պատճառով:

XS
SM
MD
LG