Մատչելիության հղումներ

Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվը հասավ 23-ի, վիրավորներինը՝ 650-ի


Ալբանիա - Փրկարարները տուժածին դուրս են բերում փլատակներից, Թումանե, 26-ը նոյեմբերի, 2019թ․
Ալբանիա - Փրկարարները տուժածին դուրս են բերում փլատակներից, Թումանե, 26-ը նոյեմբերի, 2019թ․

Ուժգին երկրաշարժից 20 ժամ անց Ալբանիայում փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հաղորդվում է առնվազն 23 զոհի և ավելի քան 650 վիրավորների մասին։

Տասնյակ մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ։

Կոսովոն, Չեռնոգորիան, Իտալիան, Ռումինիան և Հունաստանը փրկարարական խմբեր են ուղարկել Ալբանիա։

Աղետի հետևանքով անօթևան մնացածների համար վրաններ են տեղադրվել, Կոսովոյի մոտ 300 ընտանիքներ տուժածներին իրենց տներում կացարան են առաջարկել։

ԱՄՆ-ը ևս առաջարկել է օգնություն ուղարկել Ալբանիա:

Ալբանական երեք կազմակերպություններ մեկ օրվա ընթացքում հանգանակել են ավելի քան 1,5 միլիոն դոլար՝ տուժածներին օգնելու համար:

Երեկ հաղորդվել էր երկրաշարժի հետևանքով 6 զոհվածների և 150 վիրավորների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG