Մատչելիության հղումներ

Ալբանիայում ուժգին երկրաշարժի հետևանքով առնվազն 6 մարդ զոհվել, 150-ը վիրավորվել են


Ալբանիա - Երկրաշարժի հետևանքները Դուրես քաղաքում, 26-ը նոյեմբերի, 2019թ․
Ալբանիա - Երկրաշարժի հետևանքները Դուրես քաղաքում, 26-ը նոյեմբերի, 2019թ․

Առնվազն 6 մարդ զոհվել, 150-ը վիրավորվել են Ալբանիայում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով:

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը, որոնք զգացվել են նաև մայրաքաղաք Տիրանայում, կազմել է 6,4 մագնիտուդ:

Ըստ տեղից ստացվող լուրերի՝ երկրաշարժի հետևանքով փլուզվել է ռեստորան, մասնակիորեն քանդվել է երեք բնակելի տուն:

Սա վերջին մի քանի ամսվա ընթացքում Ալբանիայում տեղի ունեցած երկրորդ ուժեղ երկրաշարժն է: Սեպտեմբերին գրանցված երկրաշարժի հետևանքով երկրի մի շարք քաղաքներում հարյուրավոր տներ էին վնասվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG