Մատչելիության հղումներ

Իրանում 8 մարդ է ձերբակալվել ԱՄՆ ԿՀՎ-ի հետ կապերի կասկածանքով


Բողոքի ակցիա Իրանում, նոյեմբեր, 2019թ․

Իրանի հատուկ ծառայությունները 8 հոգու են ձերբակալել Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ կապերի կասկածանքով:

Թեհրանը պնդում է, որ ձերբակալվածները լրտեսությամբ են զբաղվել լրագրողների անվան տակ: Նրանք, ըստ Իրանի իշխանությունների, տեղեկություններ են հավաքել երկրում տեղի ունեցող անկարգությունների մասին և ուղարկել են արտերկիր:

Բողոքի ցույցերն Իրանում սկիզբ են առել վառելիքի վաճառքի սահմանափակումների և պետական սուբսիդավորումը կրճատելու պատճառով։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG