Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը Ուրսուլա ֆոն դեր Լայենին հաստատեց Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում


Ֆրանսիա - Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրախորհրդարանում, Ստրասբուրգ, 27-ը նոյեմբերի, 2019թ․
Ֆրանսիա - Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրախորհրդարանում, Ստրասբուրգ, 27-ը նոյեմբերի, 2019թ․

Եվրամիության օրենսդիրները այսօրվա քվեարկությամբ գերմանացի պահպանողական Ուրսուլա ֆոն դեր Լայենին հաստատեցին Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում: Վերջնական հաստատման համար անհրաժեշտ էր Եվրախորհրդարանի պատգամավորների պարզ մեծամասնության կողմ քվեն: Կողմ քվեարկեցին 461 պատգամավորներ, դեմ՝ 157-ը:

Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրամիության գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնը կստանձնի դեկտեմբերի 1-ին: Նա առաջին կին է այդ պաշտոնում:

XS
SM
MD
LG