Մատչելիության հղումներ

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ը մինչև ապրիլ կփորձեն կարգավորել C-400-ի շուրջ տարաձայնությունները


Ռուսական արտադրության C-400 հակաօդային պաշտպանության համակարգեր, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ թուրք և ամերիկացի պաշտոնյաները մինչև ապրիլ կփորձեն կարգավորել երկու երկրների միջև տարաձայնությունները ռուսական C-400 (S-400) զենիթահրթիռային համալիրների շուրջ:

Լրագրողի հարցին, թե ինչպես են լուծում գտնելու, Էրդողանը պատասխանել է. - «Դա գործընթաց է, որը կտևի մինչև ապրիլ: Մեր պաշտպանության և արտաքին գործերի նախարարները պետք է իրագործեն այդ ջանքերը: Կտեսնենք, թե ուր կտանեն մեզ այդ ջանքերը»:

Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե ամերիկացի պաշտոնակցին ասել է, որ Անկարան չի հրաժարվի ռուսական սպառազինությունից՝ չնայած դաշնակից Վաշինգտոնի դժգոհությանը:

XS
SM
MD
LG