Մատչելիության հղումներ

Թուրքիան այսօր C-400 համակարգերի առաջին փորձարկումները կիրականացնի


C-400 համակարգեր, արխիվ

Թուրքիայի զինված ուժերն այսօր ռուսական արտադրության C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի առաջին փորձարկումներն են անցկացնում:

Տեղական աղբյուրների փոխանցմամբ, թուրքական ռազմաօդային ուժերի F-16 օդանավերն այսօր թռիչքներ են իրականացնելու մայրաքաղաք Անկարայի օդային տարածքում` ստուգելու համար, թե որքանով արդյունավետ է աշխատում Ռուսաստանից ստացված C-400 համակարգերի առաջին դիվիզիոնը:

Անկարայի նահանգապետարանը կիրակի օրը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ` զգուշացնելով մայրաքաղաքի բնակիչներին, որ ռազմական օդանավերը թռիչքներն իրականացնելու են նաև ցածր բարձրության վրա:

XS
SM
MD
LG