Մատչելիության հղումներ

Թբիլիսիում ոստիկանությունը վերահսկում է խորհրդարանի շենքի մուտքերը և բերման է ենթարկել բազմաթիվ ակտիվիստների


Վրաստան - Ցուցարարները խորհրդարանի շենքի դիմաց, Թբիլիսի, 25-ը նոյեմբերի, 2019թ․

Այսօր վաղ առավոտյան 30-րոպեանոց վերջնագիր ներկայացնելուց հետո Թբիլիսիում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է բերել՝ խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին ցրելու համար, և բերման է ենթարկել բազմաթիվ ակտիվիստների:

Ընդդիմության առաջնորդներից Գիորգի Վաշաձեն լրագրողներին հայտնել է, որ ոստիկանությունը ձերբակալել է մի քանի անձանց, այդ թվում՝ մեկ ընդդիմադիր քաղաքական գործչի:

Հաղորդվում է, որ ոստիկանությունն այժմ վերահսկում է խորհրդարանի շենքի մուտքերը, սակայն ցուցարարների շղթան և նրանց մի քանի վրաններ շարունակում են մնալ տարածքում:

Բողոքի ցույցերը վերսկսվել էին երեկ:

Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14-ին մերժեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը` փաստորեն չեղարկելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի ամռանը տված խոստումը, որի համաձայն՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով:

XS
SM
MD
LG