Մատչելիության հղումներ

Թբիլիսիում ոստիկանությունը ցրեց ցուցարարներին, կան տասնյակ ձերբակալվածներ


Վրաստան - Ոստիկանությունը ցրում է ցուցարարներին, Թբիլիսի, 18-ը նոյեմբերի, 2019թ․
Վրաստան - Ոստիկանությունը ցրում է ցուցարարներին, Թբիլիսի, 18-ը նոյեմբերի, 2019թ․

Թբիլիսիում ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, որոնք արգելափակել էին Վրաստանի խորհրդարանի շենքի մուտքերը:

Ուժայինները ջրցան մեքենաներ են օգտագործել և ձերբակալել մոտ չորս տասնյակ ցուցարարների, այդ թվում՝ ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեին: Այնուհետև հատուկ ջոկատայինները ցուցարարներին դուրս են մղել Ռուսթավելի պողոտայից և հանել կողպեքները, որոնք ցուցարարները կախել էին խորհրդարանի դարպասների վրա:

Այս գործողությունների ընթացքում վեց մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երկու ոստիկան, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Այնուամենայնիվ, մի քանի տասնյակ ցուցարարներ վերադարձել են խորհրդարանի շենքի դիմաց գտնվող հրապարակ և շարունակել հանրահավաքը:

«Այսօր նրանք փորձեցին ցրել մեզ, բայց դա նրանց չհաջողվեց: Այսօրվա գործողությունները լուրջ հետևանքներ կունենան ներկայիս իշխանությունների համար», - լրագրողներին ասել է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն:

Բողոքի ցույցերը, հիշեցնենք, հաջորդեցին անցած շաբաթ ընտրական բարեփոխումների տապալմանը խորհրդարանում:

XS
SM
MD
LG