Մատչելիության հղումներ

Անցում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի չի լինի, պնդում է Կալաձեն


Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձե, արխիվ

Վրաստանի «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը կտրականապես մերժում է 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխության և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման հնարավորությունը: Այդ մասին այսօր հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ,«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:

«Թեման փակված է: 2020 թվականի ընտրություններն անցնելու են խառը ընտրական համակարգի հիման վրա, որը լիովին համապատասխանում է ժողովրդավարական չափանիշներին», - ասել է Կալաձեն:

Թբիլիսիի քաղաքապետի այս հայտարարությունը հնչել է ընդդիմության այսօր նախատեսված բողոքի ակցիայի շեմին: Վրացական ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են կյանքի կոչել սահմանադրական փոփոխությունների փաթեթը` հրաժարվելով մեծամասնական ընտրակարգից:

XS
SM
MD
LG