Մատչելիության հղումներ

Վրաստանում ազատազրկում են ընդդիմության ակտիվիստներին


Վրաստան - Բողոքի ցույց Թբիլիսիում, նոյեմբեր, 2019թ․

Թբիլիսիի դատարանը ոստիկաններին չենթարկվելու մեղադրանքով վրացի ընդդիմադիր 10 ակտիվիստների դատապարտել է 4-ից 13 օրվա ազատազրկման: Նրանք երկուշաբթի օրը մասնակցել են հակակառավարական բողոքի ակցիայի:

Եվս 25 ակտիվիստների նկատմամբ դատավճիռը կհրապարակվի այսօր երեկոյան:

Ընդդիմադիր ակտիվիստները նոյեմբերի 18-ին հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ և պահանջել են արտահերթ ընտրություններ՝ այն բանից հետո, երբ պատգամավորները տապալել են Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու նախագիծը:

Վրաստանի ընդդիմությունը պնդում է, որ գործող Ընտրական օրենսգիրքը բարենպաստ պայմաններ է ապահովում իշխող «Վրացական երազանք» կուսակցության համար:

Իշխող կուսակցությունն ամռանը խոստացել էր ընդունել օրենք Վրաստանում ընտրությունները բացառապես համամասնական կարգով անցկացնելու մասին, սակայն «Վրացական երազանք»-ի մեծամասնական համակարգով ընտրված պատգամավորները ձախողել են օրինագծի ընդունումը:

Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը Վրաստանի կառավարությանը, քաղաքական կուսակցություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին կոչ են արել առկա խնդիրը լուծել «հանգիստ և հարգալից երկխոսության միջոցով»:

XS
SM
MD
LG