Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների համաժողովին


ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան, արխիվ
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան, արխիվ

Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու վաղը կայանալիք Եվրախորհրդի անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ այսօր նախատեսվում է Հարությունյանի հանդիպումը մշակութային գործիչների և Ֆրանսիայի հայկական դպրոցների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG