Մատչելիության հղումներ

Ռումինիայի գործող նախագահը հաղթում է նախագահական ընտրություններում


Էքզիթ փոլի տվյալներով՝ Ռումինիայի արևմտամետ նախագահ Կլաուս Յոհաննիսը, ինչպես և սպասվում էր, նախագահական ընտրություններում հաղթում է նախկին վարչապետ Վիորիկա Դանչիլային:

Հարցման արդյունքներով՝ Յոհաննիսը ստացել է ձայների 66,5 տոկոսը, Դանչիլան՝ 33,5 տոկոսը:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, երեկ անցկացված ընտրությունների երկրորդ փուլին ընտրողների մասնակցությունը կազմել է մոտ 50 տոկոս:

XS
SM
MD
LG