Ռումինիայի գործող նախագահ եվրոպամետ Կլաուս Յոհաննիսը նախագահական ընտրությունների առաջին փուլում, քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկի արդյունքներով, ամենաշատ ձայներն է ստացել։ Երկրորդ փուլում, ամենայն հավանականությամբ, նրա մրցակիցը կլինի նախկին վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վիորիկա Դանչիլան։ Երրորդ տեղում է «Փրկենք Ռումինիան» միության նախագահ Դան Բարնան։
Կենտրոնական ընտրական բյուրոյի տվյալներով՝ մոտ 48 տոկոս մասնակցություն է գրանցվել: Եթե թեկնածուներից որևէ մեկն առաջին փուլում 50 տոկոսից ավելի ձայն ստացած չլինի, ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: