Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-36-րդ կմ-ին և Սյունիքի մարզի Գորիս-Կապան («Թասի» ոլորանների սկզբնամասում) ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Առավոտյան Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին կային կուտակված ավտոմեքենաներ: Տավուշի մարզում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա էր մառախուղ:
ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը շինարարական աշխատանքների հետևանքով բեռնատարների համար փակ է, որպես այլընտրանքային է սահմանվել Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը: