Մատչելիության հղումներ

Նախագահը և փոխվարչապետը Լոնդոնում մասնակցում են ՎԶԵԲ Արևելյան գործընկերության ներդրումային գագաթնաժողովին


ՎԶԵԲ լոգոն
ՎԶԵԲ լոգոն

Նախագահ Արմեն Սարգսյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր Լոնդոնում մասնակցում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին:

ՀՀ նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի շրջանակում կազմակերպվող այս գագաթնաժողովին հրավիրված են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարները, որոնք կներկայացնեն իրենց երկրների ու տարածաշրջանի ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Արմեն Սարգսյանը կմասնակցի Արևելյան գործընկերության ղեկավարների լիագումար նիստին, որը նվիրված է ներդրողների համար հնարավորություններին: Գագաթնաժողովը միտված է ներդրողների ավելի մեծ ուշադրություն հրավիրելու Հարավային Կովկասի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջաններին, բարձրացնելու ներդրողների իրազեկվածության մակարդակը, խթանելու Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության աճը:

Ներդրումային գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի նախագահը կունենա նաև երկկողմ հանդիպումներ։

Փոխվարչապետի մամուլի խոսնակի ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ Տիգրան Ավինյանը, ով ՎԶԵԲ-ում Հայաստանի կառավարիչն է, ներդրումային գագաթնաժողովի շրջանակում նաև հանդիպումներ է ունենալու Deutsche Bank-ի ու Goldman Sachs-ի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG