Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը այսօր ևս կնվազի, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ տեղումներ


Ձյուն Լոռու մարզի ավտոճանապարհին, արխիվ
Ձյուն Լոռու մարզի ավտոճանապարհին, արխիվ

Այսօր Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, նոյեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում երեկ երեկոյան առկա էր մառախուղ: Տավուշի մարզում այսօր ձյուն է տեղում:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը շինարարական աշխատանքների հետևանքով բեռնատարների համար փակ է, որպես այլընտրանքային է սահմանվել Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG