Մատչելիության հղումներ

Բազմամարդ բողոքի ակցիա Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց


Վրաստան - Բողոքի ցույցը խորհրդարանի շենքի դիմաց, Թբիլիսի, 14-ը նոյեմբերի, 2019թ․

Հազարավոր մարդիկ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցի էին դուրս եկել՝ իրենց զայրույթն արտահայտելու Վրաստանի խորհրդարանի կողմից ընտրական բարեփոխումների մերժման կապակցությամբ, որոնք պահանջել էին ցուցարարները այս տարվա ամռանը:

Երեկ սահմանադրական փոփոխությունները, որոնցով առաջարկվում էր խառը ընտրակարգը փոխարինել համամասնականով, առաջին ընթերցմամբ չստացան բավարար թվով ձայներ:

Ընդդիմության կողմնակիցները և ակտիվիստները հավաքվել էին մայրաքաղաքում խորհրդարանի շենքի մոտ ու արգելափակել քաղաքի գլխավոր պողոտայի երթևեկությունը՝ պահանջելով կառավարության հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG