Մատչելիության հղումներ

Զոդի կամրջի ավտովթարի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է


Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ավարտվել է 7 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, «ԳԱԶԵԼ»-ի հրդեհի առաջացման հավանական պատճառ է հանդիսացել շարժիչի տեղամասում գազի համակարգից արտահոսած գազի բռնկումը՝ մեխանիկական կամ էլեկտրական կայծի առաջացման պարագայում:

Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 6-ին՝ ժամը 15-ի սահմաններում. Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում, բախվել էին «Տոյոտա Հիլուքս», «ԳԱԶԵԼ» և «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենաները. արդյունքում յոթ մարդ մահացել էր, ևս չորս մարդու առողջությանը պատճառվել էր միջին ծանրության և ծանր մարմնական վնաս:

Ըստ փորձագետի եզրակացության, հրդեհի առաջացման հավանական պատճառ է հանդիսացել «ԳԱԶԵԼ»-ի շարժիչի տեղամասում գազի համակարգից արտահոսած գազի բռնկումը՝ մեխանիկական կամ էլեկտրական կայծի առաջացման պարագայում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

XS
SM
MD
LG