Մատչելիության հղումներ

Իրանում բնապահպաններին դատապարտել են 6-ից մինչև 10 տարվա ազատազրկման


Իրան - Ոստիկանները ձերբակալում են ցուցարարներին, 21-ը նոյեմբերի, 2019թ.
Իրան - Ոստիկանները ձերբակալում են ցուցարարներին, 21-ը նոյեմբերի, 2019թ.

Իրանի դատարանը 6-ից մինչև 10 տարվա ազատազրկման է դատապարտել շրջակա միջավայրի պաշտպանության առաքելություն իրականացնող խմբավորման 6 անդամների: Բնապահպանները մեղադրվել են լրտեսության մեջ:

Դատավարությունը տեղի է ունեցել Իրանում սոցիալական կացության վատթարացման արդյունքում անցկացվող հանրային բողոքների ժամանակաշրջանում:

Զանգվածային անկարգությունների առիթ է դարձել բենզինի շեշտակի գնաճը, որը ծանր հարված է հասցրել բնակիչներին:

Իրանի հեղափոխական դատարանը բնապահպաններին մեղադրել է «թշնամական պետության՝ ԱՄՆ-ի հետ շփումներ պահպանելու» համար:

Բնապահպանները կտրականապես հերքում են մեղադրանքը: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ հեղափոխական դատարանը շինծու մեղադրանքներ է ներկայացրել բնապահպաններին, և պահանջում են նրանց անհապաղ ազատ արձակել:

XS
SM
MD
LG