Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն նշանակվել է լոնդոնյան «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ:
Ըտ պայմանագրի՝ 56-ամյա Մոուրինյոն «Տոտենհեմ»-ը կգլխավորի մինչև 2022-2023 թվականների մրցաշրջանի ավարտը:
Պորտուգալացի մարզիչը նախկինում ղեկավարել է պորտուգալական «Պորտու», իտալական «Միլան», անգլիական «Չելսի», իսպանական «Ռեալ», «Մանչեսթր Յունայթեդ» թիմերը, վերջինի գլխավոր մարզչի պաշտոնից ազատվել է անցյալ տարվա վերջին: