Մատչելիության հղումներ

Manchester United-ը պաշտոնանկ է արել Ժոզե Մոուրինյոյին


Manchester United ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյո, արխիվ
Manchester United ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյո, արխիվ

Manchester United ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ազատվել է պաշտոնից: Այսօր ընդունված որոշումն անմիջապես մտել է ուժի մեջ:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, ակումբի ղեկավարությունը հրաժարվում է պորտուգալացի մասնագետից, քանի որ Manchester United-ը գրանցել է պրեմիեր լիգայում անցած 28 տարիների ընթացքում ամենավատ արդյունքը 17 տուրից հետո:

«Ակումբը շնորհակալություն է հայտնում Ժոզե Մոուրինյոյին թիմում կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթում նրան», - ասվում է Manchester United-ի պաշտոնական հայտարարությունում:

Ըստ այդ հայտարարության, առաջիկայում կնշանակվի մարզիչի պաշտոնակատար, ով կաշխատի մինչև այս մրցաշրջանի ավարտը, իսկ այդ ընթացքում ակումբը կլուծի նոր մշտական մարզիչ գտնելու հարցը:

Manchester United-ն այսօրվա դրությամբ պրեմիեր լիգայում 26 միավորով գրավում է 6-րդ տեղը և 19 միավորով հետ է մնում առաջին տեղում գտնվող Liverpool-ից:

Manchester United-ը Մոուրինյոյի ղեկավարման օրոք 2016-17 թվականների մրցաշրջանում շահել է Եվրոպայի լիգայի գավաթը և պրեմիեր լիգայում երկրորդ տեղն է գրավել: Այդ մրցաշրջանում թիմի կազմում է հանդես եկել նաև Հայաստանի հավաքականի լիդեր Հենրիխ Մխիթարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG