Մատչելիության հղումներ

«Մանչեսթր Յունայթեդ»-ը հրաժեշտ տվեց Չեմպիոնների լիգայի մրցաշարին


«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյո, արխիվ

Անգլիական «Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հրաժեշտ տվեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարին:

1/8 եզրափակիչում երեքշաբթի ուշ երեկոյան Մանչեսթրի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ընդունելով իսպանական «Սևիլիա» ակումբին՝ Ժոզե Մոուրինյոյի սաները պարտություն կրեցին 1:2 հաշվով: Առաջին հանդիպումը Սևիլիայում ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0, հետևաբար՝ քառորդ եզրափակիչ անցավ իսպանական ակումբը:

Հաջորդ փուլ անցավ նաև իտալական «Ռոմա»-ն, որը սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյոր»-ին․ առաջին հանդիպմանը սեփական հարկի տակ ուկրաինացիները հաղթել էին 2:1 հաշվով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG