Մատչելիության հղումներ

Կիևը պատրաստ է «ողջամիտ փոխզիջման»՝ հակամարտությանը վերջ տալու համար


Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկո, արխիվ

Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն հայտարարել է, որ Կիևը պատրաստ է գնալ «ողջամիտ փոխզիջման» «նորմանդյան ձևաչափով» բանակցություններում՝ երկրի արևելքում արդեն վեցերորդ տարին շարունակվող զինված հակամարտությանը վերջ տալու համար:

Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները պատրաստվում են հանդիպել այս տարվա դեկտեմբերին։

Վլադիմիր Զելենսկին, այս տարի ստանձնելով Ուկրաինայի նախագահի պաշտոնը, խոստացել է վերջ տալ պատերազմին, բայց որոշ քննադատներ նրան մեղադրում են Մոսկվային չափազանց շատ զիջումներ անելու մեջ:

Recommended

XS
SM
MD
LG