Մատչելիության հղումներ

Լիբանանում ցուցարարները դեմ են համաներմանը


Լիբանան - Ցուցարարները Բեյրութում, 17-ը նոյեմբերի, 2019թ․
Լիբանան - Ցուցարարները Բեյրութում, 17-ը նոյեմբերի, 2019թ․

Բեյրութում հազարավոր ցուցարարներ շրջափակել են խորհրդարանը, որպեսզի պատգամավորները չկարողանան ներս մտնել: Ոստիկանները փորձում են միջանցքներ բացել՝ օգտագործելով նաև փշալալեր:

Խորհրդարանի օրակարգում ընդհանուր համաներում հայտարարելու հարցն է, որին ցուցարարները դեմ են:

«Մենք բոլորս դեմ ենք ընդհանուր համաներմանը, մենք համաներում չենք ցանկանում նրանց համար, ովքեր զինվորների և ոստիկանների են սպանել: Համաներում չենք ցանկանում հանցագործություններ կատարած պատգամավորների և նախարարների համար, որովհետև այդ օրինագիծը վերաբերում է նաև նրանց, ու նրանք կազատվեն կոռուպցիոն մեղադրանքներից», - Reuters-ին ասել է ցուցարար Մասուդ ալ-Ալին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG