Մատչելիության հղումներ

Եվրոպացի դիտորդները քննադատում են Բելառուսի ընտրությունները


Բելառուս - Ընտրատեղամասերից մեկում սկսում են քվեների հաշվարկը, 17-ը նոյեմբերի, 2019թ․
Բելառուս - Ընտրատեղամասերից մեկում սկսում են քվեների հաշվարկը, 17-ը նոյեմբերի, 2019թ․

Կիրակի օրը Բելառուսում անցկացված խորհրդարանական ընտրությունները չէին համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին: Այսօր Մինսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Մարգարետա Սեդերֆելտը:

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը ղեկավարող լորդ Բլենկատրը հայտարարել է, որ պաշտոնական Մինսկը, նման ընտրություններ անցկացնելով, զրկում է իր քաղաքացիներին ընտրելու իրավունքից:

«Ես հիասթափված եմ, որ Բելառուսի Հանրապետությունը չի կատարում այն խորհուրդները, որ հնչեցվել են 2016 թվականի ընտրություններից հետո: Դա զրկում է երկրի քաղաքացիներին ժողովրդավարական գործընթացներին մասնակցելու հնարավորությունից», - նշել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարը:

Հիշեցնենք՝ Բելառուսի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներից և ոչ մեկը չի կարողացել պատգամավորական մանդատ ստանալ:

XS
SM
MD
LG