Մատչելիության հղումներ

Բելառուսի նորընտիր խորհրդարանում ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չի լինի


Բելառուս - Խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Մինսկի ընտրատեղամասերից մեկում, 17-ը նոյեմբերի, 2019թ․

Բելառուսում կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընդդիմադիր կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներից և ոչ մեկը չի կարողացել պատգամավորական մանդատ ստանալ: Քվեարկության նախնական արդյունքներն անցած գիշեր հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հանձնաժողովի տվյալներով՝ Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի կազմում են ընտրվել բացառապես նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքականությանն աջակցող կուսակցությունների անդամները, ինչպես նաև իշխանամետ անկուսակցական թեկնածուները: Բելառուսի նախորդ գումարման խորհրդարանում ընդամենը երկու ընդդիմադիր պատգամավոր կար:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ կիրակնօրյա քվեարկությանը մասնակցել է բելառուս ընտրողների 77 տոկոսը: Երկրի ընդդիմությունը, սակայն, հայտարարում է, որ իշխանությունները լցոնումների և վաղաժամ քվեարկության միջոցով ուռճացրել են ընտրողների մասնակցության ցուցանիշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG