Մատչելիության հղումներ

Ընտրական համակարգի փոփոխության հարցն այլևս օրակարգում չէ. Կալաձե


Վրաստան - Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձե, 18-ը նոյեմբերի, 2019թ․

Թբիլիսիում շարունակվող բողոքի գործողությունների ֆոնին իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար անդամները հայտարարում են, որ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի ներդրման հարցն այլևս օրակարգում չէ: Այդ մասին այսօր հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

«2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են խառը ընտրական համակարգի պայմաններում», - ասել է Կալաձեն:

Բողոքի գործողությունները Վրաստանի մայրաքաղաքում մեկնարկեցին անցած շաբաթավերջին, երբ երկրի խորհրդարանը տապալեց սահմանադրական բարեփոխումների փաթեթի հաստատումը:

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG